Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանը» ընդունել էր «Յուվենտուսին»։ Սա թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն էր։
Հանդիպման հաշիվը բացվեց 61-րդ րոպեին։ «Ռոսոներիներին» առաջ մղեց Անտե Ռեբիչը։ 72-րդ րոպեին «Միլանը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Տեո Էրնանդեսը։
Խաղավերջում Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին Թուրինում։