Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի էստոնական Պայդեի» հետ:
Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանի մամուլի ասուլիսը:
«Ուսումնասիրել ենք մրցակցին, ամուր ու կարգապահ թիմ է: Մեզ մոտ լավ տրամադրություն է ու մարտական ենք տրամադրված: Ես գտնվում եմ լավ մարզավիճակում: Լավ հավաք ենք անցկացրել ու վաղվա խաղը ցույց կտա»,-ասաց Մուրադյանը:
Խաղը կկայանա հուլիսի 21-ին և կսկսվի 19:00-ին: