Դարպասապահ Դիեգո Լոպեսը պայմանագիր է կնքել «Ռայո Վալյեկանոյի» հետ, ասվում է ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։
40-ամյա իսպանացին առնվազն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Ռայոյում։
Նախկինում Լոպեսը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Վիլյառեալում», «Սևիլիայում» և «Միլանում»: