Նեյմարի և ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ավտոմատ երկարաձգվել է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր՝ հուլիսի 1-ին բրազիլացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կերկարաձգվի մինչև 2027 թվական։
Ինչպես գրում է L’Equipe-ը՝ ֆուտբոլիստի շրջապատը վստահություն է հայտնել, որ Նեյմարը պատրաստ է կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացնել։