Խորխե Սամպաոլին այլևս ֆրանսիական «Մարսելի» մարզիչը չէ. լրագրող Մոհամեդ Բուհաֆսին հայտնում է, որ արգենտինացի մասնագետը լքել է պրովանսցիների գլխավոր մարզչի պաշտոնը։
Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Բուհաֆսիի գործընկերը՝ Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 62-ամյա Սամպաոլին «Մարսելը» գլխավորել է անցած ամառ։ Արգենտինացին իր առաջին մրցաշրջանում օգնեց ակումբին ավարտել Ֆրանսիայի առաջնությունը երկրորդ տեղում և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճել:
«Մարսելիվ» Սամպաոլիի հեռանալու պատճառները դեռ անհայտ են։ Պրովանսցիներն անմիջապես սկսել են նոր մարզիչ փնտրել։