«Լիոնը» հայտարարել է ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի` հարազատ թիմ վերադառնալու մասին։
27-ամյա խաղացողը «Լիոնին» միացել է անվճար՝ որպես ազատ գործակալ, «Բավարիայի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որը 2017 թվականին խաղացողին գնել է «Լիոնից» 41,5 միլիոն եվրոյով:
«Լիոնը» հինգ տարվա պայմանագիր է կնքել Տոլիսոյի հետ։
2021/22 մրցաշրջանում աշխարհի 2018 թվականի չեմպիոնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































