ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է ելույթները շարունակել Իտալիայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ «ծեր սինյորան» կենտրոնական պաշտպանին դիտարկում է որպես Մատեյս դե Լիգտին հնարավոր փոխարինողի։
Հոլանդացի պաշտպանն իր հերթին կարող է տեղափոխվել «Չելսի»։ 26-ամյա Կիմպեմբեն նախորդ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ լրանում է 2024 թվականին։
























































