Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել սեփական «Պարկ դե Պրենս» մարզադաշտի խոտածածկը պաշտպանելու համար։
Անցյալ շաբաթ ագրոնոմները նոր խոտածածկի համար սերմեր են ցանել, որոնք կերել են տեղի աղավնիները: Որպեսզի թռչունները չհարունակեն վնաս հասցնել, փարիզյան ակումբը ստիպված է եղել արտասովոր պահակներ «վարձել»։
ՊՍԺ-ն դիմել է բազեների մասնագետներին՝ նոր խաղադաշտը փրկելու համար։
Այժմ մարզադաշտի խոտածածկը կհսկեն հինգ գիշատիչ թռչուններ՝ չորս բազե և մեկ արծիվ, որոնք պետք է վախեցնեն աղավնիներին, որպեսզի վերջիններս չներխուժեն մարզադաշտ: