Իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը, ով հանդես է եկել ՊՍԺ-ում և Մադրիդի «Ռեալում», խոսել է Կիլիան Մբապեի՝ փարիզյան ակումբում մնալու որոշման մասին։
Խեսեն As-ին ասել է, որ երբ նա դեռ ՊՍԺ-ում էր խաղում, ֆրանսիացի հարձակվողը խոսում էր «Ռեալ» տեղափոխվելու մասին: Իսպանացին զարմանք է հայտնել, որ Կիլիանն ի վերջո որոշել է մնալ փարիզյան թիմում։
«Ինձ թվում է, որ այս ամենը կապված է ֆուտբոլից դուրս մեծ ճնշման հետ, քանի որ Մբապեին զանգահարել են մարդիկ, ովքեր չպետք է խառնվեին նման գործերին»,- հավելել է Ռոդրիգեսը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն այս ամառ կարող էր դառնալ ազատ գործակալ և տեղափոխվել «Ռեալ», սակայն հարձակվողը ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։