Կիսապաշտպան Վիտինյան լքեց «Պորտուն» և միացավ ՊՍԺ-ին: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի գումարը կկազմի 40 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Վիտինյան մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալացին «Պորտուի» սան է։