«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը ժամանել է Փարիզ՝ ՊՍԺ-ի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:
24-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է ակումբի հետ պայմանագրի անձնական պայմանները։
Պորտուգալացի կիսապաշտպանը նախատեսում է անձամբ հանդիպել ՊՍԺ-ի ղեկավարության հետ՝ ավարտին հասցնելու պայմանագրի շուրջ բանակցությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին կարող է տեղափոխվել «Միլան»: