Ֆրանսիական ՊՍԺ-ն խզել է աշխատանքային պայմանագիրը մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը։ Կողմերին վերջապես հաջողվեց պայմանավորվել համագործակցության դադարեցման շուրջ։
Նախկինում Պոչետինոն չէր ցանկանում զիջումների գնալ ՊՍԺ-ի հետ բանակցություններում՝ պահանջելով խոշոր գումար։
Փարիզյան ակումբում արգենտինացի մասնագետին պետք է փոխարինի Քրիստոֆ Գալտիեն։ Նա նախկինում մարզել է «Նիցան» ու «Լիլը»: