«Լիլը» հայտարարել է Պաուլո Ֆոնսեկային՝ ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
«Լիլի» գլխավոր մարզչի պաշտոնում Ֆոնսեկան կփոխարինի Ժոսելին Գուրվենեկին, ով պաշտոնանկ էր արվել հունիսի 16-ին:
Հիշեցնենք, որ Ֆոնսեկայի վերջին աշխատավայրը եղել է «Ռոման», որը նա մարզել է 2019-ից 2021 թվականներին: