Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանը, ով նախկինում աշխատել է որպես կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, հավաքել է «բլաուգրանայի« պատմության լավագույն կազմը։
Մասնագետը դարպասում նշել է Անդոնի Սուբիսարետային, պաշտպանական գծում առանձնացրել` Դանի Ալվեշին, Խավիեր Մասկերանոյին, Կառլես Պույոլին և Ժորդի Ալբային։ Կիսապաշտպանությունում Կումանը ընտրել է հետևյալ եռյակը՝ Չավի, Անդրես Ինիեստա և Յոհան Նեյսկենս։
Իսկ հարձակման գծում` Լիոնել Մեսսի, Խրիստո Ստոիչկով և Յոհան Կրոյֆ։
Հիշեցնենք, որ որպես ֆուտբոլիստ, Կումանը 10 տիտղոս է նվաճել «Բարսելոնայի» հետ: Մարզչական կարիերայի ընթացքում հոլանդացին գլխավորել է ակումբը 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հոկտեմբերը։