Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ժամանել է Միլան և շուտով պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» ֆուտբոլիստ։
Տրանսֆերի մասին խոսել է «ներաձուրիների» նախկին հարձակվող Էռնան Կրեսպոն։
«Ռոմելուն «Ինտերում» իրեն զգում է որպես արքա։ Լոնդոնում իրավիճակն այլ էր։ Նա վերադարձել է մի տեղ, որտեղ իր սիրտն էր կանչում։ Խոսքը ջերմագին հարաբերությունների մասին է։
Երբ ամեն ինչ այս կերպով է ընթանում, եզրափակիչ հատվածը և հանգուցալուծումը հաջողությամբ է պսակվում։ Անգլիայում նման զգացողություններ չեն եղել»,- Կրեսպոյի խոսքերն է մեջբերում Gazzetta.it-ը։