Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը հայտնվել է «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին «Նյուքասլ» հրավիրելու միտքը ակումբի նոր սեփականատերերինն է:
«Արաբական գումարները կարող են նոր մակարդակի դուրս բերել այս թիմին»,- ասված է պարբերականի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Բրոզովիչի պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը:
Ա Սերիայի այս առաջնությունում խորվաթը մասնակցել է 23 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: