Կիսապաշտպան Անխել Դի Մարիան համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, արգենտինացու ներկայացուցիչներն այսօր հայտնել են, որ պատրաստ են պայմանագիր կնքել իտալական գրանդի հետ։
Ֆուտբոլիստը որոշել է հանդես գալ «Յուվենտուսում», իսկ թուրինցիները մոտ են նրա հետ մեկ տարով պայմանագիր կնքելուն։ Աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինցիները պատրաստվում էին հրաժարվել այս տրանսֆերից։