Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան դաջվածք է արել՝ նվիրված Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակին։
Բելգիացին իր ձեռքին պատկերել է աղյուսե պատով դարպաս, իր անվան սկզբնատառերը և խաղի հաշիվը, ինչպես նաև չեմպիոնական գավաթը։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:

























































