Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է Էնթոնի Թեյլորի մրցավարությունը Պորտուգալիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում (2:1): 71-րդ րոպեին անգլիացին 11-մետրանոց նշանակեց ուկրաինացիների դարպասը։ Այդ խախտման համար կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։
— Կա՞ր 11-մետրանոց:
— Ինձ համար դժվար էր հասկանալ։ Ես նայեցի մրցավարին հարվածից հետո: Անհասկանալի էր, գնդակը դիպավ [Ստեպանենկոյի] ձեռքին կամ ազդրին։ Մրցավարը ցույց տվեց, որ գնդակը դիպել է ոտքին և պետք է շարունակել խաղը: Բայց հետո Ռոնալդուն մրցավարին ասեց, որ գնդակը դիպել է ձեռքին և մի քանի վայրկյան անց մրցավարը նշանակեց 11-մետրանոց: Դա ամենից շատ զարմացրեց», — ասել է Զինչենկոն Футбол 1 հեռուստաալիքի եթերում։