Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է Լիոնել Մեսսիի 35-ամյակը։
«Շնորհավորում եմ իր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստին ծննդյան առթիվ։
Իմ կարծիքով՝ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, բայց բարդ ու անարդարացի է համեմատել տարբեր սերունդներ ներկայացնող ֆուտբոլիստներին։
Մարադոնան մեծ ֆուտբոլիստ էր, և ես բավականաչափ խաղեր չեմ տեսել Պելեի, Պուշկաշի ու նույնիսկ Բեսթի մասնակցությամբ, որ դատեմ նրանց։
Բայց Մեսսին իր ժամանակների լավագույնն է»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։