Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport․am-ին։
Մեր տեղեկություններով թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ուրարտուն» զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկության եզրափակիչում 0։2 հաշվով պարտվեց «Նորավանքին»։