«Արարատ-Արմենիան» և «Արարատը» շարունակում են նախապատրաստվել Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկությանը։
Թիմերն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրին։
«Արարատ-Արմենիան» առաջին հանդիպումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ։ «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նույնպես առաջին հանդիպումն էր անցկացնում երևանյան ակումբի ղեկին։
«Արարատ-Արմենիան» հաղթեց 3-0 հաշվով։ Առաջին կեսում գոլի հեղինակ դարձան Կարեն Մուրադյանը և Արմեն Համբարձումյանը։ 79-րդ րոպեին Մաիլսոն Լիման անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ դնելով հանդիպման վերջակետը։