Մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են Երևանի «Ալաշկերտից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։
Մեր թիմի կազմում իրենց ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում։
Փոխարենը «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են հետևյալ ֆուտբոլիստները․
Կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը «Ալաշկերտ» է վերադարձել Մալթայի «Ֆլորիանա» ակումբից, որի կազմում նա անցկացրել է ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը։
Բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն «Ալաշկերտ» է վերադարձել Երևանի «Փյունիկից»։
Հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը մեր թիմ է վերադարձել «Նոայից»։
Գանացի պաշտպան Աննա Մենսահի նախորդ ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։
Հարձակվող Սարգիս Մեթոյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական «Չիկշերեդա» ակումբից։
Կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը հարազատ թիմ է վերադարձել Չարենցավանի «Վանից»։
Վնասվածքից ապաքինվել է և մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Այս օրերին Հանքավանում հավաք անցկացնող «Ալաշկերտին» առաջիկայում կմիանան ևս երեք նորեկներ»,-ասված է հայտարարությունում:
























































