Արարատը շարունակում է պատրաստվել եվրագավաթային հանդիպումներին։
Վաղը՝ հունիսի 23-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Արարատ-Արմենիայի հետ։
Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում երևանյան թիմը կմրցի մակեդոնական Տեսովո քաղաքը ներկայացնող «Շկենդիյա» թիմի հետ: Արտագնա հանդիպումը, սակայն, կկայանա Սկոպյեում։
07.07.2022, 22:00, «Շկենդիյա» – «Արարատ», Սկոպյե, Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտ
14.07.2022, 19:00, «Արարատ» – «Շկենդիյա», Երևան, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ