Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ կրկին ցանկանում է աշխատել ԱՊԼ-ում, տեղեկացնում է Mirror-ը:
«Իհարկե, ԱՊԼ-ի թիմ մարզելու ցանկություն ունեմ: Ֆուտբոլում ամեն ինչ էլ կարող է պատահել և ես չեմ ցանկանում գուշակություններ անել:
«Տոտենհեմի» հետ հրաշալի պահեր եմ անցկացրել: Մրցաշարային աղյուսակում մենք ավելի առաջ էինք, քան «Արսենալը»:
Դա շատ կարևոր էր թիմի երկրպագուների համար»,- ասել է Պոչետինոն:
Հիշեցնենք, որ արգենտինացի մարզիչը «Տոտենհեմը» գլխավորեց 2014-2019 թվականների ընթացքում:
Նրա գլխավորությամբ ակումբը հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»(0:2):