«Ուրարտուի» ֆուտբոլիստները նոր մրցաշրջանին կսկսեն պատրաստվել հունիսի 23-ից։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը մարզումները կվերսկսի սեփական մարզաբազայում։
Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
























































