«Բարսելոնան» նախնական համաձայնության է հասել «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ուիլիամ Ժոզեի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 մլն եվրո: Ֆուտբոլիստի հրաժարագինը նախկինում կազմել է 70 մլն եվրո: 2 ակումբն էլ հաստատել են, որ տրանսֆերը համաձայնեցված է:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ժոզեին ցանկանում էր ձեռք բերել «Տոտենհեմը», բայց իսպանական ակումբը մերժել էր:
Լա լիգայի այս մրցաշրջանում Ժոզեն անցկացրած 22 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
























































