Վրաստանի երկրորդ լիգայի «Իվերիա»-«Գլդանի» խաղի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։
Երկրպագուները տրիբունայից ապակե շիշ են նետել հյուրերի ֆուտբոլիստներից մեկի ուղղությամբ, բայց վրիպել են։ Արդյունքում, շիշն ընկել է խոտածածկին։ «Գլդանիի» դարպասապահը ցանկացել է շիշը հեռացնել դաշտից, սակայն այն դուրս է թռչել նրա ձեռքից և դիպչել «Իվերիայի» ֆուտբոլիստի գլխին։
Շիշը կոտրվել է, իսկ ֆուտբոլիստն ընկել է՝ բռնելով գլուխը։ Նրա թիմակիցները բռունցքներով հարձակվել են դարպասապահի վրա՝ ցանկանալով հարվածել նրան, իսկ դրանից առաջ մրցավարն արդեն կարմիր քարտ է ցույց տվել դարպասապահին և հեռացրել նրան խաղադաշտից։
Դրանից հետո մասսայական ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են անգամ թիմերի երկրպագուները։ Մրցավարը որոշել է դադարեցնել խաղը, որն այդպես էլ ավարտին չի հասցվել։
Տուժած ֆուտբոլիստն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։