Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, Հայաստանի ներկայացուցիչ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչ գոտեմարտում՝ պարտվելով Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին:
Լարված գոտեմարտը ավարտվեց՝ 3:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Ասլանյանը 1/8 եզրափակչում ընդամենը 1 րոպեում՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոտաձեի նկատմամբ
Այսպիսով, մեր մարզիկը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: