Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1 րոպեում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոտաձեի նկատմամբ ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Ասլանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Էրլանդսոնին:
Քառորդ եզրափակչում Ասլանյանի մրցակիցը կլինի Մատե Նեմեսը Սերբիայից: