Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից ու 3:1 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Օսկար Էլրանդսոնին:
Ասլանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ:
Մեկնարկում ցավալի պարտություն է կրել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Հայ ըմբիշը 1:5 հաշվով զիջել է Խորվաթիայի ներկայացուցիչ Դոմինիկ Էտլինգերը:
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ԵԱ-ում հաղթանակով էր մեկնարկել նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: