Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցեց Ուկրաինայի ընտրանու հետ։
Այսօր կայացած խաղում գրանցվեց 3-0 հաշիվը` հօգուտ ուկրաինացիների։
Նշենք, որ Ուկրաինան և Հայաստանն իրենց պատմության ընթացքում հանդիպել են ինն անգամ՝ ներառյալ այսօրվա խաղը։ Վիճակագրությունը հօգուտ Ուկրաինայի հավաքականի է՝ 6 հաղթանակ և երեք ոչ-ոքի, Հայաստանի հավաքականը երբեք չի հաղթել։ Ուկրաինայի օգտին է նաև գոլերի տարբերությունը՝ 20:8։
Թիմերը, չհաշված այսօրվա խաղը, վերջին անգամ հանդիպել են Եվրո-2004-ի ընտրական խաղում: Այն ժամանակ թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 2:2։
Այսօրվա հանդիպման գոլերը՝ ստորև։