Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում է Ուկրաինայի ընտրանու հետ։
Առաջին կեսում հիմնականում գրոհում էին ուկրաինացիները։ Հայաստանի հավաքականը ապավինել էր հակագրոհների մարտավարությանը։ Պետք է արձանագրել, որ մերոնք շատ լավ աշխատեցին թիմային պաշտպանության ժամանակ։ Առաջին կեսից հետո լուսատախտակին գոլազուրկ ոչ-ոքի է։ Երկրորդ խաղակեսը կմեկնարկի րոպեներ անց։
Նշենք, որ Ուկրաինան և Հայաստանն իրենց պատմության ընթացքում հանդիպել են ութ անգամ՝ չհաշված այսօրվա խաղը։ Վիճակագրությունը հօգուտ Ուկրաինայի հավաքականի է՝ 5 հաղթանակ և երեք ոչ-ոքի, Հայաստանը երբեք չի հաղթել։ Ուկրաինայի օգտին է նաև գոլերի տարբերությունը՝ 17:8։ Թիմերը վերջին անգամ հանդիպել են Եվրո-2004-ի ընտրական խաղում: Այն ժամանակ թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 2:2։
Թիմերի մեկնարկային կազմերն ու ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։