Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Պյատովն իր Instagram-ում հրապարակել է արխիվային լուսանկար՝ հայտարարելով ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Այս տղան չի պատկերացնում, որ իր վերջին հանդիպումը ազգային հավաքականում կանցկացնի 2022 թվականի հունիսի 11-ին»,- մակագրել է լուսանկարը 37-ամյա դարպասապահը։
«Շախտյորի» դարպասապահ Պյատովը 101 հանդիպում է անցկացրել հավաքականի մարզաշապիկով։
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։