«Լիոնի» նորեկ հարձակվող Ալեքսանդր Լակազետը մեկնաբանել է ֆրանսիական ակումբ իր վերադարձը։ 31-ամյա ֆուտբոլիստը 2009-2017 թվականներին հանդես է եկել այս թիմում։
«Իմ՝ «Լիոն» վերադարձն ակնհայտ էր։ Թիմը նախորդ մրցաշրջանի արդյունքներով չհայտնվեց ՉԼ-ում, բայց ամբիցիաներ ունի։
Կարծում եմ, որ որպես ֆուտբոլիստ այստեղ եմ աճել ու բարելավել իմ լիդերի որակները։ Ուզում եմ օգնել ակումբին։ Ավագի թևկա՞պ։ Մարզիչը պետք է որոշի։ Ամեն դեպքում ինձ թևկապ պետք չէ, որ հանդերձարանում խոսեմ թիմակիցներիս հետ ու օգնեմ թիմին»,- Լակազետի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։
























































