Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին «Մոնակոյից» կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Մադրիդի «Ռեալն» ու «Մոնակոն» արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հունիսի 13-ին Ազգերի լիգայի Ֆրանսիա-Խորվաթիա խաղից հետո Չուամենին Մադրիդում բուժզննման վերջին հատվածը կանցնի։
22-ամյա խաղացողին մնում է միայն պայմանագիրը սրորագրել Մադրիդի «Ռեալի» հետ։
Հաղորդվում էր, որ բոլոր բոնուսների ակտիվացման դեպքում Չուամենիի տրանսֆերը մադրիդցիներին կարող է արժենալ 116 միլիոն եվրո։
























































