Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։
Ֆրանսիացի հարձակվողը նոր պայմանագիր է կնքել փարիզեցիների հետ մինչև 2025 թվականը՝ մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։
–Դուք խոսե՞լ եք Կիլիան Մբապեի հետ, ի՞նչ է նա պատմել:
-Ինձ հաջողվեց խոսել Մբապեի հետ, բայց նա ինքն է կատարել իր ընտրությունը:
Նա ցույց տվեց, որ շատ հասուն է։ Կիլիանը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր կարիերան կառուցելու համար»,- ասել է Էմանուել Մակրոնը RMC Sport-ին։
























































