Գլազգոյում արդեն մեկնարկել է Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը։
Հանդիպան ընթացքում մարզադաշտում առկա է նաև հայաստանյան բրենդի գովազդ։ Եթե ուշադրություն դարձնեք «Համփդեն Պարկի» վազքուղյակներում տեղադրված գովազդային վահանակներին, ապա կնկատեք հայաստանյան խոշոր բուքմեյքերական ընկերության՝ Աջարաբեթի հայալեզու գովազդը՝ «օրական 4 շանս», «6 թույն ավտոներ», «600 սմարթֆոններ» գրառումով։
Իսկ ինչ վերաբերում է այսօրվա խաղին՝ այս պահին դեռևս գոլեր չեն գրանցվել, լուսատախտակին 0-0 հաշիվն է։