Ամռանը ՊՍԺ-ում մի շարք փոփոխություններ են սպասվում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ադրիեն Գրենյեն, փարիզյան գրանդից կհեռանան Անդեր Էրերան, Իդրիսա Գեյեն, Ջորջինյո Վեյնալդումը, Լեանդրո Պարեդեսը, Լևեն Կուրզավան և Մաուրո Իկարդին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վեյնալդումը ցանկանում է ելույթները շարունակել ֆրանսիական գրանդում և շտկել իրավիճակը անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո։ ՊՍԺ-ում ամռանը կարող է նաև մարզչական փոփոխություն տեղի ունենալ։
























































