Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին հիմնել է սկաուտական գործակալություն, որը զբաղվելու է գործազուրկ ֆուտբոլիստների, ինչպես նաև ակումբների հարցերով:
«Ես հպարտ եմ տեղեկացնել, որ Հռոմում հիմնել եմ երկու խորհրդատվական գործակալություններ ակումբների և խաղացողների համար. դրանք կոչվում են CT10 և IT Scouting»,- գրել է Տոտտին:
Տոտտին հանդես է եկել «Ռոմայում» 1992 թվականից մինչև 2017 թվականը, որից հետո նշանակվել է ակումբի տնօրենի պաշտոնում: 2019-ի ամռանը Տոտտին հրաժարական է տվել և հեռացել «Ռոմայից»: