ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է փարիզյան ակումբի՝ եվրագավաթային ամբիցիաների մասին.
«ՊՍԺ-ն հուսահատորեն ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում: Նպատակն այն է, որ մենք հաղթենք այս մրցաշարում: Այն, ինչ մեզ փոթորկում է, նորմալ է: Բայց մենք փոխեցինք իրավիճակը՝ ազգային առաջնությունում հաղթելով այնպես, ինչպես «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնությունում:
Մենք անդադար սովորելու գործընթացում ենք՝ հաշվի առնելով ՊՍԺ-ից ունեցած սպասելիքները և այն հանդերձարանը, որը մենք ունենք: Մեզ մի քայլ էր բաժանում՝ «Ռեալին» Չեմպիոնների լիգայից դուրս թողնելուն, ինչպես «Չելսին», «Սիթին» և «Լիվերպուլը»:
Մենք շատ բան ենք հաղթել, բայց ակումբում շատ է անհամբերությունը: Կարծում եմ՝ կգտնենք փոխհամաձայնության ձևաչափը, որպեսզի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ղեկավարությունը կարողանան միավորվեն»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Catalunya Radio-ն:
























































