ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը ցանկանում է կարիերան շարունակել ֆրանսիական ակումբում։
Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի սկզբում էր միացել փարիզցիներին, սակայն բավականին բարդ մրցաշրջան անցկացրեց։
31-ամյա կիսապաշտպանը 2021/22 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է CaughtOffside-ը, չնայած բոլոր դժվարություններին, հոլանդացին ցանկանում է ելույթները շարունակել ներկայիս ակումբում և հաղթահարել ստեղծված դժվարությունները։
























































