Հայաստանի Մ-21 հավաքականը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հունիսի 6-ին և 12-ին ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի 2 հանդիպում կանցկացնի համապատասխանաբար Ֆրանսիայի և Ուկրաինայի Մ-21 ընտրանիների հետ։
Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հանդիպումների մուտքը տոմսերով է, որոնք կվաճառվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի տոմսարկղում հունիսի 4-ից։ Արժեքը՝ 500 դրամ։
Հիշեցնենք՝ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը երեկ՝ հունիսի 2-ին, Սկոպյեում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների հետ ու 1-3 հաշվով պարտություն կրեց։