Անգլիական «Լիվերպուլը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվեզեին։
Ինչպես տեղեկացնում է France Football-ը, «մերսիսայդցիները» 35 միլիոն եվրոյի առաջարկ են արել նիգերացի ֆուտբոլիստի համար, որը «Վիլյառեալը» մերժել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 65 միլիոն եվրո։
Ավելի վաղ Չուկվեզեի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Չելսին»։ «Վիլյառեալի» կազմում Չուկվեզեն նշել է իր նորամուտը 18 ամիս առաջ։