«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է իր ապագայի մասին.
«Իմ ծրագիրը պարզ է: Ես իսկապես ցանկանում եմ մնալ «Ինտերում» հաջորդ մրցաշրջանում: Այսօրվա դրությամբ ես առաջարկ չեմ ստացել ակումբից, բայց ես ցանկանում եմ շարունակել խաղալ այս ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Մարտինեսը:
Ընթացիկ մրցարջանում Լաուտարոն «Ինտերի» կազմում 49 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































