Ռոբերտո Բաջոն զարմացած է այն փաստից, որ Իտալիայի հավաքականը մնացել է առանց Աշխարհի առաջնության։
Բաջոն մեղադրում է ոչ թե խաղացողներին, այլ կանոնակարգին։ Ըստ վետերանի՝ իտալացիները պետք է ավտոմատ որակավորում ստանային։
«Իտալիան հաղթեց Եվրոպայի առաջնությունում. կարծում եմ՝ ամոթ է, խելագարություն, որ Իտալիային Աշխարհի առաջնության ավտոմատ ուղեգիր չտրվեց։
Յուրաքանչյուր ոք կարող է պարտվել վատ օրը: Այս տղաներն արժանի են ինչ-որ պարգևի իրենց նվաճման համար, այնպես չէ՞»,- մեջբերում է Բաջոյին Gazzetta-ն:
























































