Ա Սերիայի նորեկ «Մոնցան» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Իտալիայի հավաքականի չորս ֆուտբոլիստների, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը հետաքրքրված է «Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի, «Ատալանտայի» կիսապաշտպան Մատեո Պեսինայի և «Ինտերից» Ստեֆանո Սենսիի ծառայություններով։
Ինչպես նաև, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ա Սերիայի նորեկը հետաքրքրված է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիի ծառայություններով։ Թիմի շարքերը կարող է համալրել նաև Մարիո Բալոտելին։
Հիշեցնենք, որ «Մոնցան» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ իտալական էլիտար դիվիզիոն` Ա Սերիա:
























































