«Լիվերպուլի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Goal-ի լրագրող Նիլ Ջոնսը, խաղացողը դժգոհ է ստացած խաղաժամանակից և ցանկանում է տեղափոխվել այլ թիմ։
Իր հերթին Eurofootballrumours-ը հայտնում է, որ ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական «Լացիոն»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Մինամինոն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականի ձմռանը ավստրիական «Զալցբուրգից»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց։
























































