«Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հարգելի ֆուտբոլասերներ,
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը:
Յուսուֆ Օտուբանջոն թիմին միացել է 2020 թվականի հունվարից: «Արարատ-Արմենիայի» կազմում Օտուբանջոն անցկացրել է 72 խաղ, խփել 30 գոլ, կատարել 9-գոլային փոխանցում և 1-անգամ դարձել Հայաստանի Առաջնության չեմպիոն:
Շնորհակալ ենք, Օտուբանջո»,-ասված է հայտարարությունում:
























































