«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ «ներաձուրիների» կազմում։
«Իմ պլանը հաջորդ մրցաշրջանի համար պարզ է․ Ցանկանում եմ շարունակել ելույթներս «Ինտերի» կազմում։ Դեռևս ակումբի կողմից հաղորդագրություն չեմ ստացել, բայց իմ որոշումը հստակ է»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Տոտենհեմը»։ Նշվում էր նաև, որ «Ինտերը» պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց վաճառել հարձակվողի տրանսֆերը։
























































